Սեպտեմբերի
23-24-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու
իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ
իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։
Հանդիպման
նպատակն է քննարկել Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացվող քրեակատարողական
հիմնարկներում մշտադիտարկման այցերի համար ստեղծված ստուգաթերթերը՝ կիրառման գործիքակազմը,
դրանց առավել արդյունավետ օգտագործման մանրամասները:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը բարձր է գնահատել
երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում
նա կարևորել է Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումների անցկացումը՝
ուղղված Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ու ազատությունից զրկված
անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։
Քննարկման
ժամանակ վեր են հանվելու մշտադիտարկման այցերի ընթացքում հանդիպող մարտահրավերները
և դրանց հնարավոր արդյունավետ լուծումները։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական
բնույթ: