Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա
առթիվ.
«Սիրելի՛
հայրենակիցներ,
Ի
սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ:
Անկախության,
պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու
իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով
կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։
Ես՝
որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ
պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու
մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի
իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ
առանձնահատկությունից ու հանգամանքից:
Սիրելի՛
հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և
մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի
կայացում»։