Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի
Թագավորությունում էր:
Պաշտպանը
Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական
ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։
Մասնակիցները,
ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների,
ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։
Անահիտ
Մանասյանն ընդգծել է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը հիմնական
իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներին։
Հիշեցնենք,
որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած
քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային
հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։
Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։