Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն
ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը`
աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ,
մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող
երեխաներին։
Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի
կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների
հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։
«Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն
ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ», ֊ նշել է Անահիտ Մանասյանը։
Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է հուշանվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման
տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր
կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի
այնպիսի տեսակի ընտրությունը, որն երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և
երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում: