Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ
է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական
գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված`
թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը:
ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում
վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ
ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու
նպատակով:
Պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու մարմիններից, Մարդու
իրավունքների պաշտպանը պահանջել է նշված դեպքերով գործերի պատշաճ քննություն։
Լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ երաշխավորման
բնագավառում առկա մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։
Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և
լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային
կարևորություն։
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով
պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի
են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք,
որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին: