«Հայաստանում
ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն
շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ:
Թող այս
տոնը Հայաստանում ապրող ասորիներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող
անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և
մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ եմ համարում
բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների
ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։