Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր
է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի
ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Հարգելի Տատյանա Նիկոլայի,
Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության
լուրից:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց
թիրախավորելու ցանկացած փորձ:
Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում
այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։