Փետրվարի 24-25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ (team building) աշխատաժողովին, որի նպատակն
էր բարձրացնել աշխատակիցների համախմբվածությունը և արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանքներ
կատարելով:
Կազմակերպվել են թիմային աշխատանքներ՝ ուղղված անձնային որակների
բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ
փոխգործակցության զարգացմանը։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին,
«2023 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների
և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ
ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների
պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների
զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։