Այսօր՝
նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական
առցանց նիստը:
Քննարկմանը
մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն
ու Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի անդամները:
Նիստի
ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության «Անձնական օգնականի
ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն
և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված կարգավորումները:
Ներկայացվել
են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու
դիտարկումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անձնական օգնականի ինստիտուտի ֆինանսավորմանը,
անձնական օգնականին ներկայացվող չափանիշներին, անձնական օգնականի ծառայություններից
օգտվելու հնարավորություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակին, անձնական
օգնականի կողմից տրամադրվող ծառայությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու
խնդիրներին և այլն:
Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առկա խնդիրները
միասին վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու հարցերում։