ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային
մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության
պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերի 9-10 մասնակցել է ԵԱՀԿ Կանխարգելման ազգային մեխանիզմների
և քաղաքացիական հասարակության կանխարգելմանը նվիրված 6-րդ տարածաշրջանային հանդիպմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝
որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը, քննարկվել են «Հոգեբուժական
օգնությունն ազատությունից զրկման վայրերում», «Առաջարկությունների վերահսկման մեխանիզմները»,
«Համագործակցության և ռազմավարությունների ազդեցությունը» և ոլորտի վերաբերյալ մի շարք
այլ թեմաներ։
Երկօրյա համաժողովը փորձի փոխանակման արդյունավետ հարթակ է ստեղծել
տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար։ Նախատեսվում
է, որ նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։