Մամուլում
շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքների համաձայն՝
2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ
ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
ՄԻՊ աշխատակազմում
քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել
է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային
բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես նաև
ուսումնական էլետրոնային դասագրքերից օգվտելու դժվարություններով:
Վերոնշյալի
վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կողմից անմիջապես գրություն
է հասցեագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նկատի ունենալով
այն, որ ուսումնական դասագրքերին վերաբերելի գործընթացում առկա խնդիրները կարող են
ունենալ ուղղակի ազդեցություն յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված կրթության
իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:
Պաշտպանն
ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային դասագրքերով ուսումնական գործընթացի
կազմակերպումը պետք է համապատասխանի ոչ միայն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով
երաշխավորված՝ հավասար հնարավորություններիհիման վրա կրթության մատչելիության ապահովման
ստանձնած պարտավորությանը, այլև երեխաների առողջության պահպանմանը և բնականոն զարգացմանը՝
հաշվի առնելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից հաստատված թվային դասագրքերի
և օժանդակ թվային ուսումնական նյութերի որակի հատուկ չափորոշիչները:
Պաշտպանը
կարևորում է հանրապետության ողջ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնական
տպագիր բոլոր դասագրքերի՝ սահմանված ժամկետում տրամադրումն, ինչպես նաև էլեկտրոնային
դասագրքերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և դրանցից օգտվելու հասանելի
հնարավորությունների երաշխավորումը:
Նշված
հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։