Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում,
գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության
գործունեությունը դադարեցվել է:
Ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ չգործելու
հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել է Պաշտպանի
իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը կարգավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի
և աշխատակիցների իրավունքների ու օրինական շահերի ապահովումը, պարզաբանումների պահանջով
դիմել է համապատասխան իրավասու պետական մարմին։ Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում
կազմակերպության գործունեությունը վերականգնվել է: