Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի
22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և
լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման
հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն
անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությանը:
Իր հերթին, դեսպանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու
իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ շատ է կարևորում մարդու
իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը։