Ապրիլի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ
նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ և «Ազգային
ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածներով նախատեսված կարգով
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2021թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝
որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021թ տարեկան զեկույցը։
Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ զարգացման
տեսանկյունից կարևոր է համարում, որ նորընտիր պաշտպանը առավելագույն ջանասիրությամբ
փորձի ներկայացնել պաշտոնավարման ժամկետն ավարտած նախորդ պաշտպանի կողմից կազմված տարեկան
հաղորդումն ու զեկույցը։
Պաշտպան Գրիգորյանն իր ամփոփիչ ելույթում նաև շնորհակալություն է հայտնել Ազգային
ժողովին և, հատկապես, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային
հարցերի մշտական հանձնաժողովին և հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության հետ համագործակցությունն իրապես կլինի ինստիտուցիոնալ և մարդու իրավունքների
խախտումները կանխարգելելուն միտված:
Պաշտպանը նշել է նաև, որ տարեկան հաղորդման ու զեկույցի ներկայացումը չպետք է լինի
միակ առիթը՝ Ազգային ժողովին իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին զեկուցելու
և խնդիրներին համատեղ լուծումներ տալու համար:
Պաշտպանն ավելացրել է նաև, որ նպատակ ունի ակտիվացնելու ՄԻՊ ներկայացուցչի աշխատանքն
Ազգային ժողովում, որը համագործակցության ինստիտուցիոնալ լավ մեխանիզմ է համարում:
Զեկույցն ամբողջությամբ։