Ադրբեջանական
իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն
են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի
իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու
համար:
Այս հետևության
հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝
1. ներխուժել
են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
2.
2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական
փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային
սեփականություն են.
3. պարբերաբար
կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների
կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.
4. զբաղված
են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ,
մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական
բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.
5. գյուղերի
անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով
սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:
Այս ամենին
գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները,
նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի
և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան