Այսօր՝
ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե
Բելամիին:
Հանդիպման
ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար
պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ
ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն
արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով
հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին:
Պաշտպանը
հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք
առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի
բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ
կապված գործընթացի պատճառով:
Հանդիպման
ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած
արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը
մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։