Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների
լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս Մարդու
իրավունքների պաշտպանը խնդրում է ցուցաբերել առավելագույն զգուշություն:
 
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դուք այդ
քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy)
ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ
վայրկյանից: 
 
Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ`
ծնողներիդ: 
Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է
երեխայի նկարն օգտագործվել:
 
Ցավոք, սոցիալական ցանցերն ու հատկապես Ֆեյսբուքը
հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով: