Ավարտեցինք
էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի
դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն
5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Վերաբերում
է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել
ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս
զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները,
պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը:
Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են:
Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված
քաղաքականության արդյունք է:
Զեկույցը
ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում
ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական
քաղաքականության մասին:
Հ.Գ.
Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի
առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն
ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև
Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:
Արման
Թաթոյան
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան