Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկումներ երեխայի
մոտ պատերազմից առաջացած խնդիրները հաղթահարելու վերաբերյալ։
Փաստ է, որ պատերազմական իրավիճակը կարող է ազդել երեխաների
հոգեկան աշխարհի վրա՝ բերելով մի շարք փոփոխություններ վարքագծում։ Հետևաբար,
խնդիրներին հակազդելու համար իրազեկվածությունը կարող է կանխել վարքագծի բացասական
փոփոխությունները։
Իրազեկումները մշակվել են Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի հոգեբանի և «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիա» -ի
հրապարակային նյութերի հիման վրա։