Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանը միանում է գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու
իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք
է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան:
Համաձայն
ենք ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ
պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում
է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային
խախտումների և անվերականգնելի կորուստների:
Կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների
հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով: