Այսօր
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական
զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային
էլեկտրակայանը (ԱԷԿ):
Սա
Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է:
Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն
կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի
համար:
Այս
սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը
միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:
Սա
ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում
է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ
խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային
համակարգը:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը
քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և
հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը: