Մարդու իրավունքներին վերաբերող
ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից
արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
Սոցիալական ցանցերի բոլոր
օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե
ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ
հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է
լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու
անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:
Հրապարակումներ անելիս հանրային
գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող
է խախտել կոնկրետ մարդու իրավունքը:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան