Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:
Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել
է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները
վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների
կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես
էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: