Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու
իրավունքների պաշտպանին զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու
հարցում աջակցություն ստանալու նպատակով։
Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի
սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են
ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ
ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի կարողանում տեսակցել
ընտանիքին:
Մարդու իրավունքների պաշտպանն ամուսինների
ծառայությունը նույն զորամասում ապահովելու առաջարկով դիմել է Պաշտպանության
նախարարություն՝ համապատասխան հիմնավորումներով։
Պաշտպանության նախարարության հետ համագործակցության
արդյունքում որոշում է կայացվել ամուսինների ծառայությունը կազմակերպել նույն զորամասում: