Կնոջ սեռը
թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր
կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է:
Նույնքան բացարձակ
մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել
ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի
նկատմամբ:
Կնոջ նկատմամբ
հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է
լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Նման իրավիճակներ
մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի
սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:
Ազգային ժողովի
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Անի Սամսոնյանը մեր կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում
մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Կանանց նկատմամբ
մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է
խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:
Այս կանոնները
պետք է ունենան բացարձակ կիրառություն և վերջ: