Մարդու
իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած
տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է
չհիմնավորված մերժման ռիսկեր։
Մարդու իրավունքների
պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ
տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և
արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի
դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա
միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:
Պաշտպանը
կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով
պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության
նկատմամբ։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային
չափանիշների համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն
Ազգային ժողով։