Մարդու իրավունքների պաշտպանը
մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ:
Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական
փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ
աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:
Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի
գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել
Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով
խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:
Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում
է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում:
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական
կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությամբ հետո,
երբ հաղորդագրությունից նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում
Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտոթյան ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու
համար:
Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից
զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմը կատարել է բոլոր անհրաժեշտ
գործողությունները ողջ ծավալով:
Մարդու իրավունքների պաշտպանն ընգծում
է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ
գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության
հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում
գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական
վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման
իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի
և իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների
պաշտպանի ուշադրության կենտրոնում: