Մարդու իրավունքների
պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը
հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին
ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային
մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված
անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և
հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման
մասին:
Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության
դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական
մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն:
Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:
Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա
են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային
միջոցներում՝
·
խցերի մակերեսներին և չափերին,
·
լուսաթափանցելիությանը,
·
օդափոխությանը,
·
ջեռուցմանը,
·
ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ
անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:
ՀՀ կառավարության «Ձերբակալված
և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու
մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ ստորև տեղադրված հղմամբ: