Միջազգային մասնակցության միջոցով Պաշտպանի հաստատությունը մասնակցում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ձևավորմանը։ Իր հերթին, Պաշտպանի հաստատությունը խթանում է միջազգային պայմանագրերի վավերացման և միջազգային պայմանագրային նորմերի ազգային մակարդակում ներդրման գործընթացները, ինչպես նաև անկախ գնահատական է տրվում պետության կողմից այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում, ըստ անհրաժեշտության, Պաշտպանը ներգրավվում է որպես երրորդ կողմ Հայաստանի դեմ քննվող գործերում, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանի դեմ դատարանի վճիռների կատարման վերաբերյալ հատուկ դիրքորոշումներ: