Կրթություն
2001-2006 - Գործնական Հոգեբանության և Սոցիոլագիայի «Ուրարտու» համալսարան,
կլինիկական հոգեբանի որակավորում, դիպլոմավորված
մասնագետ,
2010-2011 - Գործնական
Հոգեբանության և Սոցիոլագիայի «Ուրարտու» համալսարան, մագիստրոս։
Աշխատանքային գործունեություն
2022թ․ մայիսից մինչ օրս – Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ,
2017թ․ հունվարից - 2022թ․ ապրիլ - «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր
մասնագետ, իրավախախտ անչափահասների շրջանում իրականացվող վերականգնողական
ծրագրերի և քրեակատարողական հիմնարկներում
հանրակրթական ծրագրի պատասխանատու,
2018թ. փետրվարից - 2022 թ. սեպտեմբեր - «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, դատապարտյալների շրջանում
իրականացվող «Ընտանիքում բռնության կանխարգելում/ հույզերի կառավարում» դասընթացի հեղինակ,
հոգեբան - դասախոս,
2016
թ․-ից մինչ օրս – հոգեբան - դասընթացավար
երեխաների հետ առնչվող մասնագետների համար,
2015
– 2022թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության
կողմից Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի
հետ համագործակցությամբ իրականացվող անչափահասների
արդարադատության ծրագրերի համակարգող,
2019 - 2020
թթ․ - «Մանդալա հոգեբանական կենտրոն»
ՀԿ, ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն,
ամուսնալուծության գործընթացում փորձաքննություններ իրականացնող հոգեբան – փորձագետ,
2014թ․ ապրիլից – 2017թ․ հունվար - ՀՀ ԱՆ «Իրավախախտում
կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, հոգեբան,
2011թ․-2016թ․ -
«Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավում» ծրագիր - դեպքի վարման մասնագետ- հոգեբան, «Երեխան երեխայի համար» ծրագիր - հոգեբան –դասընթացավար, Սեյվ դե չիլդռեն /Save the children/ կազմակերպության Հայաստանի գրասենյակ,
2014թ․ ապրիլից - 2015թ․ մարտ - «Նագաշյան մանուկների տուն» կենտրոն-հիմնարկ, սոցիալական
մանկավարժ,
2013 հունվարից -
2014 ապրիլ - Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների
իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատող մասնագետ,
2011թ․-2013թ և 2015թ․ - Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն,
երեխաների պաշտպանության և կրթական ոլորտի
ծրագրերի գնահատող մասնագետ, փորձագետ,
2007թ․ մայիսից – նոյեմբեր - «Անչափահասների աշխատանքի ուսումնասիրությունը ՀՀ-ում», «Ներդաշնակ հասարակություն
սոցիալական աշխատողների ասոցացիա», հոգեբան
–հետազոտող,
2006-2008թթ․
- ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի սոցիալական մանկավարժ,
2005թ. - «ՀՀ առավել
խոցելի երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատում և համաճարակի
դեմ հակազդեցության ձևավորման հետազոտություն»
ծրագիր, Ֆրանս-հայկական զարգացման
հիմնադրամ, ՅՈՒՆԻՍԵՖ, հարցազրույցների պատասխանատու,
2003 թ. - «ՀՀ Մանկատանը խնամվող երեխաների ընտանիքների
գնահատում», Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն, ՅՈՒՆԻՍԵՖ, կարիքների
գնահատման մասնագետ։
Այլ տեղեկություններ
10-ից ավելի մասնագիտական
ուղեցույցների, ուսումնասիրությունների համահեղինակ նախատեսված երեխաների հետ առնչվող մասնագետների համար։ Մասնակցել է մի շարք արտասահմանյան
մասնագիտական վերապատրաստումների ու համաժողովների, ինչպիսիք են՝ «Խոսում են երիտասարդները
երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման մասին» խորագրով համաժողով Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների մասնկացությամբ, ENOC/ ENYA (2023թ, Մալթա), Երեխայի իրավուքների
ղեկավար հանձնաժողովի 7-րդ լիագումար նիստ, ԵԽ (2023 մարտի 28-30, Իսլանդիա, Ռեյկավիկ),
«Երեխայի նկատմամբ բռության դեմ պայքարի» INSIPRE
ռազմավարության իրականացման վերաբերյալ վերապատրաստում երկրների պատասխանատուների
համար (2019, Վրաստան, Թբիլիսի), «Կին դատապարտյալների կառավարում» դասընթաց (2017թ․ ԱՄՆ, Կոլորադո նահանգ), երեխաների պաշտպանության, անչափահասների արդարադատության, ինչպես
նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ փորձի փոխանակման այցեր Վրաստան, Բուլղարիա,
Շվեդիա, Դանիա և այլն։
Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն