Կրթություն
1998-1999թթ. – ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի
անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ (օրդինատուրա),
1992-1998թթ.
– Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարան։
Աշխատանքային գործունեություն
2022թ. ապրիլի
1-ից մինչ օրս – ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ,
2022թ. մարտի
3-ից 2022 թվականի ապրիլի 1-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի խորհրդական,
2021թ.-ի
մարտի 11-ից 2022 թ․ փետրվարի 23-ը
– ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման
համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ,
2019թ.-ի
սեպտեմբերից մինչ օրս – Հայ-Ռուսական
համալսարանի «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի «Առողջապահությունը փակ
հաստատություններում» դասընթացի դասախոս,
2017թ. հունիսի
5-ից 2021թ. մարտի 10-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության գլխավոր մասնագետ-բժիշկ,
2016թ. հունիս
3-ից 2017թ. հունիսի 4-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության առաջատար մասնագետ-բժիշկ,
2016թ.-ից
մինչ օրս – ՀՀ արդարադատության ակադեմիայի
«Խոշտանգումների արգելքի և կյանքի իրավունքի բժշկական ասպեկտները» դասընթացի դասախոս,
2016-2017թթ. – «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի դասընթացավար «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում,
2015-2016թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
«Խոշտանգումների կանխարգելում և արդյունավետ փաստաթղթավորում» դասընթացի դասախոս,
2014թ. հունվարի
8-ից 2016թ. հունիսի 3-ը – ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի բժիշկ,
2011-2014թթ.
– ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես
կանխարգելման անկախ մեխանիզմի փորձագետ-բժիշկ,
2009-2012թթ.
– ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
դիտորդների խմբի անդամ, փոխնախագահ,
2008-2009թթ.
– ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
դիտորդների խմբի փորձագետ,
2006-2013թթ.
– կլինիկական ախտորոշման բժիշկ։
Մասնագիտական ներգրավվածություն
2021թ.-ի
ապրիլից մինչ օրս – Եվրոպայի խորհրդի փորձագետ-դասընթացավար
«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական
հիմնարկներում» ծրագրի շրջանակներում,
2021թ. փետրվարից
մինչ օրս – Իրավաբան մասնագետների համար
մարդու իրավունքների ուսուցման Եվրոպայի խորհրդի ծրագրի (HELP) հավատարմագրված դասընթացավար,
«Մարդու իրավունքներ և բիոէթիկա» դասընթաց,
2016-2018թթ․- «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի փորձագետ։
Այլ տեղեկություններ
Հեղինակ է «Քրեակատարողական հիմնարկներում առողջապահությանն
առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ» միջին բուժանձնակազմի համար վերապատրաստման
ձեռնարկի և «Ազատությունից զրկման վայրերում հացադուլի վարման» գործնական ուղեցույցի,
Համահեղինակ է «Վատ վերաբերմունքի դեպքերի բժշկական զննությունների»
ձեռնարկի,
Որպես բժիշկ- փորձագետ մասնակցել է եղել «Պատիժը կրելուն խոչընդոտող
ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և գործնական
խնդիրները Հայաստանում» զեկույցի կազմմանը,
2017 թվականի հունիսի 5-ին շնորհվել է Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
2022 թվականին փետրվարի 23-ին արժանացել է Մարդու իրավունքների
պաշտպանի շնորհակալագրի։
Լեզուների
իմացություն
Ռուսերեն,
անգլերեն։