Ծնվել է
1988 թվականի հունիսի 24-ին:
Մասնագիտական
գործունեություն
2022թ. նոյեմբերից- 2023թ. ապրիլի - ՀՀ Գլխավոր
դատախազի տեղակալ
2022թ.
ապրիլից օգոստոս – ԵՄ աջակցությամբ իրականացվող
«Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական
փորձագետ,
2015թ-ից
այժմ - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
2019թ.
հունվարից 2021թ. հուլիս - Արդարադատության ակադեմիայի
պրոռեկտոր,
2017թ.
փետրվարից 2019թ. հունվար – Արդարադատության ակադեմիայի՝
գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,
2016թ.
դեկտեմբերից 2018թ. մարտ - ՀՀ Սահմանադրական դատարանի
խորհրդական,
2014թ.-ից
2016թ. դեկտեմբեր - ՀՀ Սահմանադրական դատարանի
նախագահի ավագ խորհրդական,
2013-2014
թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
2014թ.-ից
2021թ. հուլիս – դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,
2012թ.-ին
- ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում,
2010-2015թթ.
- Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի
դասախոս
2009 -
2013թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,
2008-2009թթ.
- փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:
Կրթություն
2016թ.
հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և
դիվանագիտության դպրոց,
2010-2013թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
2008-2010թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության
դիպլոմ),
2004-2008թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության
դիպլոմ):
Այլ
տվյալներ
Իրավաբանական
գիտությունների թեկնածու, դոցենտ,
2022թ. նոյեմբերից- 2023թ. ապրիլ - ՀՀ արդարադատության ակադեմիայի
կառավարման խորհրդի անդամ,
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր
Էթիկայի հանձնաժողովի նախագահ,
2022թ.
մարտից 2022թ. նոյեմբեր – Սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2020թ.
օգոստոսից 2022թ. նոյեմբեր - Դատավորների գործունեության
գնահատման հանձնաժողովի անդամ,
2020թ.
հունվարից 2021թ. հունվար - Սահմանադրական բարեփոխումների
մասնագիտական հանձնաժողովի անդամ,
2021թ.
փետրվարից այժմ – Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA»
միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2020թ.
հունվարից այժմ – Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական
հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
2019թ.-ից
2021թ. հուլիս – Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի
Հայաստանյան ներկայացուցիչ
2015թ.-ից
այժմ - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի
անդամ,
2015թ.-ից
2019թ. - ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի
գիտական քարտուղար,
2016թ.-ից
այժմ - «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների
խորհրդի անդամ,
2014թ.-ից
2017թ. – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում
գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,
2018թ.-ից
2021թ. փետրվար - «Իրավունքի տեսություն և սահմանադրական
իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,
2016թ.-ից
2017թ. - «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը
մշակող աշխատանքային խմբի անդամ,
2013թ.-ից
2020թ. - տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի»
խմբագրական խորհրդի անդամ,
2012թ.-ից
2018թ. - ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի
հրատարակչական խմբի անդամ,
2012թ.-ից
2017թ. - Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն»
միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,
2008թ.-ից
այժմ - ՀՀ իրավաբանների միության անդամ:
-------------------------------------------
Հեղինակ
և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից
ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային
հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում,
Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում,
Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում): Որպես փորձագետ մասնակցել է միջազգային
տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի
վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման
գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի
սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական
հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):
--------------------------------------
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։