Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Այցելություններ

Այցելություն ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի ոստիկանության բաժին

Պաշտպանի հաստատության մատչելիությունը հեռավոր մարզերում ապահովելու նպատակով, սույն թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀ  Մարդու իրավունքների Պաշտպանի ներկայացուցիչները այցելեցին Սյունիքի  մարզ, Մեղրիի ոստիկանության բաժին առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև ձեռբակալված անձանց պահման պայմաններն ուսումնասիրելու նպատակով:
Աշխատանքային խմբի այցելության պահին ՁՊՎ-ում ձերբակալված և կալանավորված անձ չկար: Ուսումնասիրվեց ՁՊՎ-ի տեղաշարժի մատյանը, որը լրացված էր համապատասխան գրառումներով: ՁՊՎ-ն ջեռուցվում էր, ընդհանուր իրավիճակը բարվոք: 
Պաշտպանի աշխատակիցները հանդիպեցին ոստիկանության օպերատիվ գծով տեղակալ Հ. Խաչատրյանի հետ: Վերջինս ներկայացրեց Մեղրիի հանցավորության դեմ պայքարի ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նշեց, որ կատարված հանցագործությունները ըստ բնույթի և ըստ վտանգավորության աստիճանի հիմնականում ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններն են:
Զրույցի ընթացքում պարզվեց նաև, որ ոստիկանությունը ուներ սպայական կազմի թափուր աշխատատեղեր: