Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Այցելություններ

ՀՀ Կոտայքի մարզ կատարած այցելության մասին

2009 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման խմբի ղեկավար Ռ. Մարտիրոսյանը և նույն խմբի մասնագետ Վ. Բաղդասարյանը այցելել են ՀՀ Կոտայքի մարզ:
Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ՀՀ ոստիկանության Կոտայքի  մարզային վարչության Աբովյանի և Նաիրիի բաժիններ:
Այցի նպատակը եղել է ինչպես դիմում-բողոքների վերաբերյալ տեղում որոշ հարցերի պարզաբանումները, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները:
 26.10.2009 թ.` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ), նպատակը` ձերբակալված անձանց  հետ հանդիպումներ և վերջիններիս պահման պայմանների ուսումնասիրություն:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ՁԱՊՎ-ի բոլոր 5 խցերի, կարճատև տեսակցության համար նախատեսված սենյակի, քննիչների և փաստաբանների համար նախատեսված սենյակի, սննդի տաքացման սենյակի, զուգարանի,  լոգարանի և զբոսանքի համար նախատեսված տարածքի պայմանները, որոնք բացառությամբ բուժ. մասի, համապատասխանել են օրենսդրության պահանջներին:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՁԱՊՎ-ն ուներ կոսմետիկ վերանորոգման կարիք:
Այցելության պահին նշված բաժնի ՁԱՊՎ-ում  ձերբակալված կամ կալանավորված անձինք չեն եղել:
Խմբի կողմից ուսումնասիրվել է ՁԱՊՎ-ում պահվող անձանց հաշվառման  մատյանը, որիում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137 հոդ. 2-րդ կետի, ինչպես նաև "Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների հնարավոր խախտումներ:
Այնուհետև, խմբի անդամները ուսումնասիրել են ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գիրքը /թիվ41/, որտեղ ըստ էության պահպանված էին բերման ենթարկելուց հետո ոստիկանության բաժնում պահելու ժամկետները:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ՁԱՊՎ-ի բոլոր 3 խցերի, բուժ. մասի, ճաշարանի, զուգարանի,  լոգարանի և զբոսանքի համար նախատեսված տարածքի պայմանները, որոնք համապատասխանել են օրենսդրության պահանջներին:
Այցելության պահին ՁԱՊՎ-ում են գտնվել  երեք կալանավորված անձինք, որոնք ՁԱՊՎ-ից հաջոր օրը տեղափոխվելու էին ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" ՔԿՀ:
Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում նրանք  պահման պայմանների վերաբերյալ կամ ՁԱՊՎ վարչակազմի դեմ որևէ բողոք չեն ներկայացրել:
Այնուհետև խմբի կողմից ուսումնասիրվել է Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՁԱՊՎ-ում պահվող անձանց հաշվառման  մատյանը, որը լրացված է եղել պատշաճ կերպով և որի ուսումնասիրության ընթացքում առկա չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137 հոդ. 2-րդ կետի, ինչպես նաև "Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների հնարավոր խախտումներ: