Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Այցելություններ

Այցելություն ՀՀ Կոտայքի մարզի զորամասեր

2009 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական Ռ. Մախմուդյանը և արագ արձագանքման հարցերով պատասխանատու Ա. Մաշինյանն այցելել են Կոտայքի մարզի Լուսակերտ և Բալահովիտ համայնքներում տեղակայված զորամասեր:  Այցի նպատակը զորամասերում ծառայություն անցնող անձանց կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին ծանոթանալն էր, զինվորների հետ իրենց իրավունքների վերաբերյալ առանձնազրույցներ ունենալն ու նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը:
 Ընդհանուր առմամբ դրական մի շարք երևույթներից բացի, խմբի անդամների կողմից հայտնաբերվել են որոշակի թերություններ:
ՀՀ ՊՆ թիվ Ն  զ/մ /Լուսակերտ
 Զորամասի  ակումբի մասնաշենքը և ավտոպարկը  հիմնանորոգման կարիք ունեին:
Զորամասի  բուժ կետում գործում էր  ատամնաբուժի սենյակը, սակայն ատամնաբժի հավաստմամբ ատամնաբուժական սարքավորումները գտնվում են անսարք վիճակում, որի հետևանքով զորամասի ամբողջ անձնակազմը հնարավորություն չունի օգտվելու ատամնաբույժի ծառայություններից:
ՀՀ ՊՆ թիվ Ն  զ/մ /Բալահովիտ
Արձանագրվել է, որ զորամասի զորանոցների մեծ մասը խիտ է բնակեցված, առկա չէ ակումբի մասնաշենք, հրատապ հիմնավերանորոգման կարիք ունի բաղնիքի մասնաշենքը : Զորամասի  բուժ կետում առկա չէ ատամնաբուժի սենյակ, ինչպես նաև ատամնաբուժական սարքավորումներ:
Տեղեկանքում նշված թերությունների կապակցությամբ ՀՀ Մարդու իրավոււնքների պաշտպանը դիմելու է ՀՀ պաշտպանության նախարարին: