Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Գործ #...(նաև դրական արդյունք)

Գործ թիվ 1-0579

Երևանի բնակիչ Արման Ա.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումում հայտնել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայքների առաջին ատյանի դատարանի վճռի հիման վրա 20.07.07թ. տրվել է կատարողական թերթ: 
Դիմումատուն բողոքել է, որ խախտվում են իր իրավունքները, քանզի ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշման պահանջները չեն համապատասխանում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայքների առաջին ատյանի դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթին, ինչպես նաև անօրինական կերպով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների վրա արգելանք է դրվել 900.000 ՀՀ դրամի չափով:
Դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրել է օգնել իրեն զերծ պահելու հարկադիր կատարողի անօրինական գործողություններից:
Ի պատասխան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետը հայտնել է, որ 900.000 դրամի չափով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների վրա դրված արգելանքը վերացվել է:
Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում: