Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Գործ #...(նաև դրական արդյունք)

Գործ թիվ 1-0776

Երևան քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ Մինանդր Խ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել էր, որ ՎԱԶ-21013 ավտոմեքենան օգտագործում է Մակար Ա.-ի /մեքենայի սեփականատեր/ կողմից տրված լիազորագրով: Փոխադրամիջոցի սեփականատերը հաշվառված /գրանցված/ է Էջմիածնում: Քաղաքացի Մինանդր Խ.-ն հայտնել էր նաև, որ մինչև 2006թ. պարբերաբար մուծել է փոխադրամիջոցի գույքահարկը Երևան քաղաքի Արաբկիրի թաղապետարանի հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժին, սակայն 2006թ. այնտեղ իրեն տեղեկացրել են, որ այսուհետ վճարումները պետք է կատարվեն Էջմիածնում: Միաժամանակ Արաբկիրի թաղապետարանի հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժինը չի կատարում 1998-2006թթ. ընկած ժամանակատվածում մուծված գույքահարկի գումարների փոխանցումը` նշելով, որ հաշվի կառնվեն միայն վերջին երեք տարվա ընթացքում կատարված վճարումները:
Դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` դիմումատուն խնդրել էր աջակցել իր խախտված իրավունքների պաշտպանության հարցում:
Ի պատասխան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ ՀՀ կառավարության 13.02.2003թ. թիվ 192-Ն որոշման համաձայն Արաբկիրի թաղապետարանը դարձել է գույքահարկ հաշվառող մարմին: ույքահարկի համակարգչային բազան փոխանցվել է Արաբկիրի տարածքային հարկային տեսչության կողմից, որտեղ արդեն իսկ հաշվառված է եղել ՎԱԶ 21013 մակնիշի ավտոմեքենա Մակար Ա.-ի անվամբ և տարեկան գույքահարկի պարտավորությունը կազմել է 6400 դրամ:
Տեղեկացրել են նաև, որ Վաղարշյան փողոցի բնակիչ Մինանդր Խ.-ի դիմումի համաձայն կատարվել է ուսումնասիրություն և պարզաբանվել, որ վերը նշված մեքենան հաշվառված է ք. Էջմիածնում և տվյալ փոխադրամիջոցի համար Արաբկիրի թաղապետարանի հաշվեհամարին վճարված գումարը կազմել է 51.398 դրամ, որն էլ ամբողջությամբ հաշվանցվել է ք. Էջմիածնի քաղաքապետարանի հաշվեհամարին:
Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում: