Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Գործ #...(նաև դրական արդյունք)

Գործ թիվ 1-0092/06

           Քաղաքացի Ս. Մ.-ն և Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մի խումբ բնակիչներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումում հայտնել են հետևյալը. Իրենց շենքի ներքնահարկում գործում է "Շառլոտ" գիշերային ակումբը, որտեղից հնչող բարձր երաժշտությունը և հաճախորդների բարձրացրած աղմուկը խախտում են իրենց անդորրը: Ակումբի տնօրինությունն ամբողջությամբ  զավթել է շենքի մոտավորապես 200 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքը և բնակիչներին արգելվում է բակն օգտագործել անգամ հուղարկավորության ծեսերի ժամանակ:Շենքի առաջին հարկում գործում է "Շերլոկ Հոլմս" ռեստորանը, որի կողմից սանիտարական նորմերի խախտմամբ գործունեություն կազմակերպելու արդյունքում շենքում ստեղծվել է մանրամասն >


Գործ թիվ 1-0716/07

   Է. Մ.-ն ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանին ներկայացրած դիմումով հայտնել է, որ 15.08.2007թ. առավոտյան ժամը 6-ի սահմաններում, թվով 10 հոգի պատի վրայով մտել են Կոտայքի մարզի գյուղ Ձորաղբյուրում գտնվող իր տունը, կացնով ջարդել են պատուհանափեղկերը, ներխուժել տուն և ծեծի ենթարկել իրեն: Այդ ամենը տեսնելով, Է. Մ.-ն, կտրել է իր ձեռքերի երակները, դանակը մտցրել է որովայինը և կորցրել գիտակցությունը: Եկել է գիտակցության արդեն միայն Աբովյան քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում` լյարդի, ստամոքսի և այլ օրգանները վիրահատած վիճակով: Հայտնել է նաև, որ ծեծից առաջ ծեծողները ներկայացել են իբրև մանրամասն >


Գործ թիվ 1-0251/07

 26.04.1989թ. ծնված Վ. Գ.-ն Մարդու իրավունքների պաշտպանին ուղղած դիմումով հայտնել է, որ ինքը և իր հայրը ունեն փախստականի կարգավիճակ, իսկ մայրը ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հայտնել է նաև, որ իրեն պարբերաբար զանգահարում և հրավիրում են Շենգավիթի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողով` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով, այն դեպքում, երբ ինքը և իր ծնողներից մեկը ունի փախստականի կարգավիճակ: Նշել է նաև, որ "Փախստականների մասին" ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` մանրամասն >


Գործ 1-0526/07

ՌԴ Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների լիազոր Տ. Մ.երզլյակովան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նամակով խնդրել է աջակցել ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող, սակայն ժամանակավորապես Սվերդլովսկի մարզում բնակվող Է. Ս.-ին: Ըստ Տ. Մերզլյակովայի` նրա` Երևան քաղաքում գտնվող բնակարանի հեռախոսահամարից անհայտ անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների արդյունքում առաջացել են խոշոր պարտքեր:Նամակը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության քննարկմանը:Պաշտպանի նամակին ի պատասխան, գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մանրամասն >

Prev Էջ 3 18 Next