Նորություններ
Պաշտպանի մասնակցությունը “Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի ապագան” բարձրաստիճան վեհաժողովին
02/17/10
Ս.թ-ի փետրվարի 17-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեկնում է Շվեյցարիայի Ինտերլեյքեն քաղաք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/ բարեփոխումներին նվիրված նախարարների վեհաժողովին մասնակցելու նպատակով:
Ս.թ-ի հունվարի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների Եվրոպական խմբի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումներին նվիրված նախարարների վեհաժողովին, որը տեղի է ունենալու ս.թ. փետրվարի 18-ից 19-ը` Շվեյցարիայի Ինտերլեյքեն քաղաքում: Մարդու իրավունքների ազգային հաստատությունը բաղկացած է չորս տարածաշրջանային խմբերից` Ասիական և Խաղաղօվկիանոսյան, Եվրոպական, Ամերիկյան և Աֆրիկյան: Եվրոպական խմբից վեհաժողովին մասնակցելու են երեք Օմբուդսմաններ:
Նշենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Փարիզյան սկզբունքներին համապատասխանության արդյունքում 2006թ-ին դարձել է Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման Միջազգային կորդինացիոն կոմիտեի (ICC) անդամ, որը ստեղծվել էր 1993թ. Թունիսում` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը համակարգելու նպատակով: Անդամակցելով Միջազգային կոորդինացիոն կոմիտեին` ՀՀ Օմբուդսմանի ինստիտուտին շնորհվել է “Ա” կարգավիճակ` դրանով իսկ միաժամանակ դառնալով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների Եվրոպական խմբի անդամ:
Եվրպական խումբը, որը բաղկացած է 47 երկրների ներկայացուցիչներից նախարարների վեհաժողովին օժտված է դիտորդի կարգավիճակով, սակայն վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ հարցերում` բազմաթիվ առաջարկություններ ներկայացնելով մի շարք սկզբունքային խնդիրների վերաբերյալ: Եվրոպական խումբը լիազորված է երեք ներկայացուցիչ ունենալ Ինթերլեյքենի նախարարների վեհաժողովում:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական խումբը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` առաջարկելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ներկայացուցիչների հետ մեկտեղ մասնակցել նախարարական վեհաժողովին:





