Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նորություններ

Ադրբեջանական կողմի հեռթական ապատեղեկատվությունը

Ս.թ-ի հունվարի 25-ին Ադրբեջանի Օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ”հայկական կողմի այն պնդումները, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին /EOI/ չի համապատասխանում իրականությանը” http://ru.trend.az/:  Ըստ Ադրբեջանի Օմբուդսմանի իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և ս.թ-ի փետրվարի 4-ի նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղտերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը:

Նշված խնդրի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանենք, որ 2009թ-ի օգոստոսի 31-ին Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի հաստատությանը շնորհել է Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտի լիարժեք /ինստիտուցիոնալ/ անդամի կարգավիճակ /որոշման օրինակը կցված է/

Ավելին,  2009թ-ի հոկտեմբերի 5-ին  Իտալիայի Ֆլորեցիա քաղաքում տեղի է ունեցել  Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, և այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:

Կարծում ենք ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը և Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին անդամագրվելու փաստը, ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղղերձին: 



  ԵՕԻ որոշումը