Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նորություններ

Մայիսի 31-ի և հունիսի 1-ի Ազատության հրապարակի միջադեպերի վերաբերյալ

Ս.թ-ի մայիսի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաև լրագրողներ և ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ: Ժամը 19-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, մանրամասն >


Պաշտպանի կարծիքը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

1. Նախագծի 4-րդ հոդվածով ներ է մուծվում բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտը, որն իր հետագա զարգացումն է ստանում Նախագծի այլ հոդվածներում: Մասնավորապես, նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր կամ գրավոր: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր կողմերից մեկի պահանջով, երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Իսկ աշխատանքի ընդունումը ձևակերպվում է գործատուի իրավական ակտով, որը աշխատողին է հանձնվում պատշաճ կարգով: (Ընդ որում, հստակեցված չէ, թե ինչ ժամկետում է գործատուն պարտավոր ձևակերպել համապատասխան իրավական ակտը): Բանավոր աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը մանրամասն >


Աշխատանքային քննարկում

Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում Պաշտպանը մանրամասն >


Աշխատանքային քննարկում Պաշտպանի գրասենյակում

Ս.թ-ի մայիսի 13-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց և անհետաձգելի համարեց “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հաշվի առնելով նշված նախագծի մի շարք վիճահարույց դրույթների շուրջ ոլորտի հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հնչեցրած մտահոգությունները, ինչպես նաև մանրամասն >

Prev Էջ 2 104 Next




Արխիվ >    
Փնտրել ըստ բառի >