Նորություններ
Պաշտպանի հանդիպումը երիտասարդների հետ
07/29/10
Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) նախաձեռնությամբ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան Պաշտպանի հետ անմիջական շփման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և ստանալ սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը ՀՀ-ում, իր և գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց այն ոլորտները, որտեղ առավել շատ են
մանրամասն >Արտահերթ հրապարակային զեկույց "Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ"
07/07/10
Հիմք ընդունելով "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սույն թվականի հուլիսի 7-ին կներկայացնի "Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում" արտահերթ հրապարակային զեկույցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական սկզբունքների և իրավական պետության հենասյուներից է` իրականացվել է այս ոլորտի համալիր ուսումնասիրություն: Զեկույցում մասնավորապես հետազոտվել են խոսքի ազատության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը` ուշադրությունը կենտրոնացնելով օրենսդրության մեջ տեղ գտած հակասություններին ու բացերին, ինչպես նաև խոսքի ազատության վիճակը վատթարացնող դրույթներին: Կոնկրետ օրինակներով ներկայացվել և վերլուծվել են վերջին տարիներին ՀՀ-ում
մանրամասն >ՀՀ Օմբուդսմանը Միջերկրական Օմբուդսմանների Միավորման անդամ է
06/16/10
Ս.թ-ի հունիսի 15-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրվել է Միավորման լիարժեք անդամ:
Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը`
մանրամասն >Երեք դիմում Սահմանադրական դատարան
06/11/10
Ս. թ-ի հունիսի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեք դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան: 1. Դիմումներից մեկը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
մանրամասն >
Էջ 1 104 