Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Հայտարարություններ

Պաշտպանի շնորհավորական ուղղերձը Հ Հ ԶՈՒ վերակազմավորման 18-ամյակի կապակցությամբ

   18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականը:

Այսօր արդեն կարելի է հպարտությամբ արձանագրել, որ զինված ուժերում առկա են էական փոփոխություններ բոլոր ուղղություններում, և վստահ եմ, որ ոլորտի շարունակական բնույթ կրող բարեփոխումները լիարժեքորեն կապահովեն հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը, բարեկեցությունն ու մարտունակությունը:  

Շնորհավորում եմ  ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում եմ քաջ առողջություն, անկոտրուն կամք և  նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան                            Արմեն Հարությունյան