Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Հայտարարություններ

Հայ ազգային կոնգրեսի և

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես մերժում է Հայ ազգային կոնգրեսի և "Ժառանգություն" կուսակցության համատեղ հայտարարության մեջ հնչած մեղադրանքները և թույլ չի տա քաղաքական ուժերին իրենց մեղքը բարդել ՄԻՊ-ի վրա: Ըստ Պաշտպանի և΄ իշխանությունը, և΄ ընդդիմությունը, Փաստահավաք խումբը օգտագործեցին  քաղաքական շահարկումների նպատակով և թույլ չտվեցին, որ այն գործի որպես փորձագետների խումբ:

Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության և կոալիցիայի ներկայացուցիչները խմբում գործում էին համագործակցված: Դրա մասին են վկայում հետևյալ հանգամանքները.
Նախ` իշխանությունը ցանկության դեպքում կարող էր ավելի շուտ ստեղծել այդ խումբը` չսպասելով ԵԽ համապատասխան կառույցների ճնշմանը: Բացի դրանից, կոալիցիայի ներկայացուցիչները Փաստահավաք խմբում որդեգրել էին ոչ կառուցողական, պասիվ դիրքորոշում: Ավելին, օգտվելով հարմար առիթից` Ռոբերտ Ավագյանը հայտարարեց խմբից դուրս գալու մասին:
Ընդդիմությունը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին այն գործում, որ նա կազմալուծում է Փաստահավաք խմբի գործունեությունը: Դա իրականությանը կհամապատասխաներ այն դեպքում, եթե ՄԻՊ-ը հրաժարվեր նոր թեկնածու առաջադրելուց:
Աշխատելու ցանկության դեպքում ընդդիմությունը կարող էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զուսպ կեցվածք ընդունելու կոչ անել և ի գիտություն ընդունել ՄԻՊ-ի` նոր ներկայացուցիչ առաջադրելու պատրաստակամությունը: Բացի այդ, եթե ընդդիմությունը շահագրգռված էր Փաստահավաք խմբի արդյունավետ աշխատանքով, այդ դեպքում ինչոˆւ հիմնական լարվածություն ստեղծողը, անձնական վիրավորանքներ հասցնողը հենց Անդրանիկ Քոչարյանն էր:

Վերոնշվածը ապացուցում է, որ Վահե Ստեփանյանի` խմբից դուրս գալու որոշումն արդարացված էր: Սակայն Պաշտպանը չի հրաժարվում նոր թեկնածու առաջադրելուց, միայն թե այս դեպքում նա լինելու է ոչ թե փորձագետ, այլ` խմբում ձևավորված մթնոլորտին ավելի համապատասխանող անձ:
Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսը հրահանգված են ռեգբի խաղալ:
Խմբում փորձագիտական մթնոլորտի բացակայության պատճառը ոչ թե ՄԻՊ-ի ներկայացուցիչն է, այլ` քաղաքական ուժերի ներկայացուցիչները: