Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նպատակներ ու խնդիրներ

ՆՊԱՏԱԿՆԵՐ
  • պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն և վերականգնում
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պետական պաշտպանության երաշխիքների ստեղծում
  • պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգում և պաշտպանում

ԽՆԴԻՐՆԵՐ

  • բարձրացնել երկրում մարդու իրավական և իրավաբանական պաշտպանվածության աստիճանը
  • նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը և ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին
  • նախաձեռնել Պաշտպան-իշխանություն և Պաշտպան-հասարակություն կառուցողական համագործակցությունը և նպաստել այդ համագործակցության զարգացմանը
  • ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը