Նորություններ
Պաշտպանի հանդիպումը երիտասարդների հետ
07/29/10
Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) նախաձեռնությամբ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան Պաշտպանի հետ անմիջական շփման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և ստանալ սպառիչ պատասխաններ: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը ՀՀ-ում, իր և գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց այն ոլորտները, որտեղ առավել շատ են մարդու իրավունքների խախտումները և Պաշտպանին ուղղված բողոքները: Երիտասարդները խնդրեցին Արմեն Հարությունյանին ներկայացնել Հայաստանի Օբուդսմանի ինստիտուտի առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները: Հանդիպման մասնակիցների խնդրանքով Պաշտպանը պարզբանեց նաև ցեղասպանության խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայկական Համագումարը, որի նպատակը ոչ-կուսակցական քարոզչական գործունեության իրականացումն է ի նպաստ Հայաստանի, Ղարաբաղի և հայությանը հուզող բազմաթիվ այլ հարցերի, ստեղծվել է 1972 թվականին ամերիկահայերի կողմից: Համագումարի գործունեության հիմնական նպատակներից է պայքարը Հայոց Ցեղասպանության միջազգային և լիարժեք ճանաչման համար, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների սերտացմանն ու շարունակական զարգացմանը նպաստելը:
![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |











