Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Հայտարարություններ

Պաշտպանի հայտարարությունը բանակում կատարված միջադեպերի վերաբերյալ

Ս/թ. հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի` զինվորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մասնագիտությամբ արևելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը:

Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետև ինքնասպան եղել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին` դեպքի բոլոր մանրամասնությունները պարզելու համար:

Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, և թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: